Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարը

27.06.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը մասնակցել է ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարին: Համագումարին մասնակցել է նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Նախքան համագումարի աշխատանքին անցնելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ համագումարից մինչ վերջինն ընկած ժամանակահատվածում կյանքից հեռացած վետերանների հիշատակը: Օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը համագումարի պատվիրակներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու քաջառողջություն մաղթելով ներկաներին՝ Ռուզաննա Զաքարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ բազմաբնույթ, այդ թվում նաև սոցիալական աջակցություն է ցուցաբերելու վետերաններին: ՀՀ վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն էլ համագումարի ընթացքում ներկայացված համառոտ հաշվետվության մեջ հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց միավորման նախաձեռնություններին մշտապես սատարելու և վետերանների խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

← Վերադառնալ ցուցակին