Լուրեր

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Արցախում է

24.06.2014

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ օդանավակայանից ուղևորվել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակին և ծաղկեպսակ դրել հուշարձանին:
Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ կառավարության անդամների հետ:

← Վերադառնալ ցուցակին