Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահը ներկա գտնվեց պատկերագրքի շնորհանդեսին
20.06.2014

Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա գտնվեց Ռուբեն Միրզախանյանի եւ Հրավարդ Հակոբյանի «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» խորագրով պատկերագրքի շնորհանդեսին:
Միջոցառումը սկսվեց պարգեւատրման արարողությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ գիտության եւ մանկավարժության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը եւ Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հրավարդ Հակոբյանը: