Լուրեր
Հարգանքի տուրք Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին
04.06.2014

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Դիդիե Բուրկհալտերը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: