Լուրեր

Հանդիպում ՀՀԿ երիտասարդների հետ Ծաղկաձորում

30.05.2014

 Մայիսի 30–ին  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը հանդիպել են Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության ակտիվ ներկայացուցիչների հետ։

«Բավական հետաքրքիր հանդիպում էր՝ հարց և պատասխան, առաջիկա ծրագրերի քննարկում։ Վստահ եմ, որ նման հանդիպումները մեր կուսակցական երիտասարդների հետ կօգնեն նրանց ավելի հստակ կողմնորոշվելու հետագա քայլերում»,- նշել է Տարոն Մարգարյանը։

← Վերադառնալ ցուցակին