Լուրեր

ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետու ելույթը ՀՀԿ 15-րդ հերթական համագումարում

27.05.2014

 Մեծարգո նախագահ, համագումարի հարգելի պատվիրակներ, կուսակիցներ, հյուրեր...
Հայաստանի Հանրապետական կուսակցության 13-րդ հերթական համագումարից հետո ընկած ժամանակահատվածում վերստուգիչ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել կուսակցության ֆինանսատնտեսական գործունեությունը, ինչպես նաև տարածքային և սկզբնական կազմակերպությունների հետ կապը, նրանց առօրյա աշխատանքը, խորհրդանական ընտրությունների ժամանակ բարձրացված հիմնահարցերի և տրված խոստումների կատարման ընթացքը:
Վերստուգիչ հանձնաժողովի այցելությունների և կուսակցության ակտիվի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր և տարվել աշխատանքներ` դրանց լուծումն ապահովելու նպատակով:
Արձանագրենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ մի շարք խնդիրներ գտել են իրենց լուծումը:
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ մեր հանձնաժողովի կողմից կառանձնացվեն ընթացիկ համագումարում բարձացված հիմնահարցերը` առաջիկայում դրանք հանձնաժողովի գործունեության աշխատանքային ծրագրում ընդգրկելու նպատակով:
Մեծարգո նախագահ,հարգելի պատվիրակներ, կուսակիցներ...
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի կողմից պարբերաբար կատարված ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ կուսակցության ֆինանսատնտեսական գործունեության մեջ խախտումներ չեն արձանագրվել:

← Վերադառնալ ցուցակին