Լուրեր

ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը ղազախական կողմի հրավերով մասնակցել է «Աստանայի տնտնեսական ֆորում 2014»-ին

26.05.2014

 ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը ղազախական կողմի հրավերով մասնակցել է «Աստանայի տնտնեսական ֆորում 2014»-ին: Ֆորումի շրջանակներում Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով «Առաջնորդների երկխոսություն. միջազգային համագործակցությունը բազմավեկտոր աշխարհում» թեմայով կազմակերպված նիստին: Նիստին ելույթներով հանդես են եկել Ղազախստանի վարչապետը Քարիմ Մասիմովը, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էրիկ Մասնկինն, Կրիստոֆեր Պիսարիդեսը և Ֆինն Կայդլանդը, Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Բուլղարիայի նախկին նախագահ Պետար Ստոյանովը, Խորվատիայի, Լեհաստանի և մի շարք պետությունների նախկին և ներկայիս ղեկավարներ: Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել նաև Եվրասիական տնտեսական համագործակցության 20 ամյա հոբելյանին նվիրված նիստին, որին ելույթ են ունեցել նաև Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բակիջան Սագինտաևը, Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստնենկոն, ինչպես նաև Եվրասիական տնտեսական համայնքի գլխավոր քարտուղար Թաիր Մասուրովը և մի շարք այլ գործիչներ: Այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ:

← Վերադառնալ ցուցակին