Լուրեր
ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը
24.05.2014

Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բաց քվեարկությամբ, միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահ:
Սերժ Սարգհսյանի թեկնածությունն առաջադրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ հաշվի են առնվել Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը, նրա հանդեպ բարձր վստահությունը, նաև կուսակիցների և համագումարի պատվիրակների առաջարկությունները:
Վերընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ՀՀԿ-ն առաջնորդել դեպի նոր հաջողություններ, և այդ գործը նա կատարելու է մեծ պատասխանատվությամբ: