Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի դեսպանին
22.05.2014

Մայիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:
Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորեց հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը :
Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության մակարդակը, կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը, փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ եղավ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: