Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ
22.05.2014

Հարգելի Շառլ Ազնավուր,
Սիրելի Վարպետ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի` 90-ամյակի առթիվ:
Տասնամյակներ շարունակ Դուք աշխարհին հիացնում եք եւ զարմացնում մեղեդու եւ բառի անկրկնելի համադրությամբ, Ձեր արվեստով մարդու մեջ` քաղաքացի, քաղաքացու մեջ` հայրենասեր, հայրենասերի մեջ` նվիրյալ դաստիարակելով, սիրելով ու սիրվելով:
Սիրելի Շառլ,
Դուք հայրենիքի եւ ծննդավայրի յուրահատուկ մեկտեղումն եք` ֆրանսիական անկրկնելի հմայքով եւ հայկական անհերքելի տաղանդով:
Ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքերս եւ անկեղծ բարեմաղթանքներս ծննդյան հոբելյանի առթիվ: Առողջություն եւ շարունակական ստեղծագործական եռանդ Ձեզ, սիրելի հայրենակից: