Լուրեր

Հանձնաժողովի նիստում

13.05.2014

Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկեց «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նախագծի նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, ինչպես նաեւ նախատեսել լրացուցիչ երաշխիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման նպատակով` վերջիններիս հանարավորություն ընձեռելով իրենց ախտորոշումը ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արյունը եւ դրանց բաղադրամասերը:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ընդգրկելու նստաշրջանի եւ մայիսի 19-22-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

← Վերադառնալ ցուցակին