Լուրեր
Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը
12.05.2014

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: