Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
25.04.2014

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:
Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 28-30-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 100 հարց, միջազգային 18 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 28-30-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ապրիլի 28-ի ԱԺ նիստում: