Լուրեր

Աջակացություն՝ Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին

24.04.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից այցելելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություն է տրամադրել ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցարի նվազում է և այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 12 մարդ է բնակվում:
«Մեծ եղեռնը վերապրած մեր համաքաղաքացիների նկատմամբ ուշադրությունը մշտական է: Ամբողջ տարվա ընթացքում, տարբեր առիթներով, մենք պարբերաբար այցելում ենք նրանց, համապատասխան աջակցություն տրամադրում: Իսկ ապրիլ 24-յան այցերն արդեն ավանդական բնույթ են կրում»,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Երևանի քաղաքապետին փոխանցելով իրենց շնորհակալությունը մշտական ուշադրության համար՝ վերապրածները ընդգծել են, որ աջակցությունից առավել կարևորը վերաբերմունքն է և ցուցաբերվող հոգածությունը ամբողջ տարվա ընթացքում:

← Վերադառնալ ցուցակին