Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ խորհրդի նիստը
23.04.2014
ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ խորհրդի նիստին ներկա էին Երևան քաղաքի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռ. Թադևոսյանը, ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ խորհրդի նախագահ և նախագահի տեղակալ Մ. Սարգսյանը և Ա. Աբրահամյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանը:
ՕՐԱԿԱՐԳ
1. ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ խորհրդի նախագահի հաշվետվություն
2. ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն
3. ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ հանձնաժողովների և հանձնախմբերի ղեկավարների ընտրություն
4. Ընթացիկ հարցեր
Օրակարգի 1-ին հարցին անդրադարձավ Մ. Սարգսյանը, հաշվետու եղավ երկու տարվա ընթացքում կատարած բոլոր աշխատանքները:
Օրակարգի 2-րդ հարցին անդրադարձավ Տ. Մարգարյանը, առաջարկելով ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ նախագահ ընտրել Մ. Սարգսյանին, տեղակալներ Ա. Սարգսյանին և Ա. Աբրահամյանին: Քվեարկությամբ միաձայն ընտրվեցին ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ խորհրդի նախագահ Մ. Սարգսյանը, նախագահի տեղակալներ Ա. Աբրահամյանը և Ա. Սարգսյանը:
Օրակարգի 3-րդ հարցին ևս անդրադարձավ Երևան քաղաքի քաղաքապետ Տ. Մարգարյանը, նիստի մասնակիցներին առաջարկեց ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ ընտրել Մ. Շարբաթյանին, ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ ընտրել Հ. Հովսեփյանին, ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ կանանց խորհրդի նախագահ ընտրել Ա. Վարդանյանին, ՀՀԿ Շենգավիթի Տ/Կ երիտասարդական թևի խորհրդի նախագահ ընտրել Մ. Արզումանյանին: Խորհրդի նիստի մասնակիցները միաձայն քվեարկեցին վերոհիշյալ թեկնածուների օգտին:
Օրակարգի 4-րդ հարցի վերաբերյալ եղան տարաբնույթ հարցեր և պատասխաններ, որի շուրջ ելույթ ունեցան Մ. Սարգսյանը, Ռ. Թադևոսյանը և Ա. Սարգսյանը: