Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ խորհրդի նիստը

23.04.2014

 Սույն թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ խորհրդի նիստը, որին ներկա էին խորհրդի 44 անդամներից 36-ը: Նիստը վարում էր Երևանի քաղաքապետի տեղակալ , տ/կ նախագահ Դավիթ Օհանյանը:Նիստի օրակարգում քննարկել են հետևյալ հարցերը.
1.Խորհրդի կազմի փոփոխություն
2.Կուսակցության շարքերի համալրում
3.Կազմակերպական հարցեր
Որոշեցին առավել ակտիվացնել երիտասարդական թևի և կանանց խորհրդի աշխատանքները: Երիտասարդական թևը համալրեց խելացի, բանիմաց, զարգացած երիտասարդներով, կազմակերպել երիտասարդական միջոցառումներ:
Խորհրդի նախագահ Դ. Օհանյանն առաջարեց խորհրդի կազմում կատարել փոփխություն: Բարձր գնահատելով տ/կ նախագահի տեղակալ Սոկրատ Մկրտչյանի կատարած աշխատանքները, միևնույն ժամանակ հաշվի առնելով նրա առողջական խնդիրները, առաջարկեց նրա փոխարեն Մալաթիա- Սեբաստիա տ/կ նախագահի տեղակալ նշանակել Արտակ Ալեքսանյանին: Դ. Օհանյանն առաջարկեց նաև Հարենյան Սամվելին և Գարիկ Գրիգորյանին դարձնել խորհրդի անդամ:

 

← Վերադառնալ ցուցակին