Լուրեր
Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Մալաթիա–Սեբաստիա տարածքային կազմակերպություն
23.04.2014

Աշխատանքային հանդիպումները ՀՀԿ Երևան քաղաքի տարածքայիններում շարունակվում են։ Այսօր՝ ապրիլի 23-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Մալաթիա–Սեբաստիա տարածքային կազմակերպություն, որտեղ կուսակցական տոմսեր է հանձնել ՀՀԿ-ի նոր կուսակցական ընկերներին։
ՀՀԿ Մալաթիա–Սեբաստիա տարածքային խորհրդի նիստում տեղի են ունեցել նաև տարածքային խորհրդի նախագահի և տեղակալների վերընտրություններ. արդյունքում՝ Դավիթ Օհանյանը վերընտրվեց ՀՀԿ Մալաթիա–Սեբաստիա տ/կ խորհրդի նախագահ, իսկ Արտակ Ալեքսանյանն ու Գագիկ Կիրակոսյանը՝ ՀՀԿ Մալաթիա–Սեբաստիա տ/կ խորհրդի նախագահի տեղակալներ։