Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային խորհրդի նիստը

22.04.2014

Ապրիլի 22 -ին տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էին տարածքային խորհրդի նախագահը՝ Ս.Մինասյանը, տեղակալները՝ Ժ.Միքայելյանը, Ս. Պողոսյանը, տարածքային խորհրդի անդամները՝ Յա. Եղիազարյանը, Լ. Ալավերդյանը, Ս. Ավետիսյանը, Ս. Մկրտչյանը, Ա. Շահբազյանը, Խ. Վարագյանը, Գ. Ստեփանյանը, Ա. Սիմոնյանը, Պ.Նալբանդյանը, Ա. Գասպարյանը, Բ. Սամվելյանը, Ա. Գևորգյանը, Վ. Մանուկյանը, Հ. Հակոբյանը, Ս. Ավետիսյանը, Կ. Ավագյանը, Ա. Մկրտումյանը, Ա. Ամիրյանը և Ա. Ղուկասյանը: Նիստին ներկա էին նաև կանանց խորհրդի նախագահը՝ Լ. Խաչատրյանը և երիտասարդական խորհրդի նախագահը՝ Ա. Առաքելյանը:
Նիստի օրակարգը եղել է.
1. ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության 2012-2013թթ. գործունեության մասին հաշվետվություն
2. ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտություն
3. ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալների ընտրություն
4. Ընթացիկ այլ հարցեր:

ՀՀԿ Շիրակի տ/կ խորհրդի նախագահ ընտրվեց Սահակ Գարուշի Մինասյանը, իսկ ՀՀԿ Շիրակի տ/կ խորհրդի նախագահի տեղակալներ ընտրվեցին Ժորա Պավլուշի Միքայելյանը և Սեյրան Ալեքսանի Պետրոսյանը:

← Վերադառնալ ցուցակին