Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային խորհրդի նիստը

22.04.2014

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էին տարածքային կազմակերպության խորհրդի 12 անդամ, տարածքային և շրջանային կազմակերպության գրասենյակների պատասխանատու աշխատակիցները:
Ա. Ղահրամանյանը խորհրդի անդամների քննարկմանը ներկայացրեց օրակարգը.

1.Արամավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի հաշվետվություն
2. Խորհրդի նախագահի և տեղակալաների ընտրություն
3.ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների կազմի հաստատում:

Օրակարգի առաջին հացի շուրջ հաշվետու զեկույցով հանդես եկավ Ա. Ղահրամանյանը:
Փ. Կարապետյանը առաջարկեց ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերության խորհրդի նախագահ վերընտրել Ա. Ղահրամանյանին:

ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության նորընտիր նախագահ Ա. Ղահրամանյանն առաջարկեց ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալներ վերընտրել Խլղաթյան Ռուբենին և Վարդանյան Գուրգենին:
ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության նախագահ Ա. Ղահրամանյանը ներկայացրեց ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության 4 շրջանային կազմակերպություններում ընտրված պատվիրակների կազմն ու առաջարկեց այն հաստատել:



 

← Վերադառնալ ցուցակին