Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Դիլիջան քաղաքի շրջանային կազմակերպության թիվ 1 ս/կ հաշվետու ընտրական ժողովը
19.04.2014
 
							ՀՀԿ Դիլիջանի թիվ 12 սկզբնական կազմակերպության 63 անդամներից ժողովին մասնակցում են 48, բացակայում են 15 անդամներ:
Ժողովին մասնակցում են նաև ՀՀ , ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռ. Թադևոսյանը, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահ Ա. Ղուլարյանը և ՀՀԿ Դիլիջանի շրջանային խորհրդի նախագահ Ա. Սանթրոսյանը:
Ժողովի հաստատմանն է ներկայացում հետևյալ օրակարգը՝
- Սկզբնական կազմակերպության հաշվետվություն 2013թ. կատարված աշխատանքների մասին,
- Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
- ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակի ընտրություն
- Այլ հարցեր
Հաշվետվությունը ներկայացնում է Ս/Կ նախագահ  Ա. Հարոյանը:
Երրորդ հարցի շրջանակներում  ՀՀԿ  անդամ  Վահե Հովհաննիսյանը առաջարկեց   Ալբերտ  Հարոյանի թեկնածությունը  որպես  ս/կ  նախագահ:Ալբերտ  Հարոյանն  առաջաարկեց Էդվարդ  Բաբինյանի  և  Արսեն Ալիխանյանի թեկնածությունները  որպես  սկզբնական կազմակերպության  նախագահի  տեղակալներ:Երրորդ  հարցի  շրջանակներում  Գոհար  Դավթյանը առաջարկեց  ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Քնարիկ  Սուրենի  Ուլիխանյանին:
 
