Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի ՏԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության խորհդի հաշվետու ընտրական նիստը
19.04.2014

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Շիրակի ՏԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության խորհդի հաշվետու ընտրական նիստը: Նիստը բացեց ՀՀԿ Շիրակի ՏԿ խորհդի նախագահ Սահակ Մինասյանը, բարձր գնահատական տալով «Գյումրի-2» ՇԿ խորհրդի կողմից կատարված աշխատանքներին, առաջարկեց որպես խորհրդի նախագահ վերընտրել Սուքիաս Ավետիսյանին: Խորհուրդը միաձայն շրջանային խորհրդի նախագահ վերընտրեց Սուքիաս Հեգելի Ավետիսյանին: Խորհրդի նախագահի տեղակալեր ընտրվեցին Սահակ Գարուշի Մինասյանը և Սեյրան Ալեքսանի Պետրոսյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ՀՀԿ շարքերը համալրելու և կազմակերպչական այլ հարցեր: