Լուրեր

Տարոն Մարգարյանը ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպությունում կուսակցական տոմսեր է հանձնել նոր կուսակցական ընկերներին

18.04.2014

 Աշխատանքային հանդիպումները ՀՀԿ Երևան քաղաքի տարածքայիններում շարունակվում են։ Այսօր՝ ապրիլի 18, Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության Աջափնյակ տարածքային կազմակերպություն, որտեղ կուսակցական տոմսեր է հանձնել ՀՀԿ նոր կուսակցական ընկերներին։
ՀՀԿ Աջափնյակ տարածքային խորհրդի նիստում տեղի են ունեցել նաև տարածքային խորհրդի նախագահի և տեղակալների վերընտրություններ. արդյունքում՝ Արման Սահակյանը վերընտրվեց ՀՀԿ Աջափնյակ տ/կ խորհրդի նախագահ, իսկ Արտավազդ Սարգսյանն ու Արսեն Փոլադյանը՝ ՀՀԿ Աջափնյակ տ/կ խորհրդի նախագահի տեղակալներ։

← Վերադառնալ ցուցակին