Լուրեր
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ՄԱՐՏՈՒՈՒ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
10.04.2014
 
							Նիստին մասնակցում էին ՀՀԿ Մարտունու շրջանային Կազմակերպության խորհրդի բոլոր անդամները:
Նիստը վարում է ՀՀԿ Մարտունու շրջանային  խորհրդի նախագահ Սևակ Խլղաթյանը:
ՀՀԿ Մարտունու  խորհրդի նախագահ Սևակ Խլղաթյանը առաջարկեց հաստատել նիստի հետևյալ օրկարգը. 
1.	Մարտունու Շ/Կ 2012-2013թթ.կատարած աշխատանքների հաշվետվություն                     
2.	Շ/Կ նախագահի և տեղակալների ընտրություն
3.	Այլ հարցեր
Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ զեկուցով հանդես եկավ Սևակ Խլղաթյանը՝ հանգամանալից ներկայացնելով շրջանային կազմակերպության 2012-2013թթ.կատարված աշխատանքները:
Մասնակիցները աշխատանքները համարեցին բավարար:
Օրակարգի երկրորդ հարցի կապակցությամբ՝ կանոնադրության համապատասխան կետերի համաձայն անհրաժեշտ է ընտրել Շ/Կ-ի նախագահ և տեղակալներ: Նախագահի պաշտոնում Բ.Հարությունյանը առաջադրեց Ռաֆիկ Գրիգորյանի թեկնածությունը՝ առաջարկն ընդունվեց միաձայն, իսկ Ա.Սուվարյանը՝տեղակալների պաշտոնում առաջադրեց Սևակ Խլղաթյանի և Աշոտ Քիշմիրյանի թեկնածությունը: Մասնակիցները կողմ քվեարկեցին և նրանք ընտրվեցին տեղակալներ:

