Լուրեր
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԳԱՎԱՌԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
10.04.2014
ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նիստ: Նիստին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները: Նիստին մասնակցում էր նաև ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:
Օրակարգում՝
1. ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության 2012-13 թվականների կատարած աշխատաների հաշվետվություն /զեկ. Գ. Բադալյան/
2. ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3. Այլ հարցեր
Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ Գարիկ Բադալյանը, ով հանգամանալից ներկայացրեց ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության 2012-13 թվականների կատարած աշխատաները: ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի և ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի անդամների կողմից կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար:
Օրակարգի երկրորդ հարցի կապակցությամբ ՀՀԿ Հացառատի սկզբնական կազմակերպության նախագահ Յուրա Մուշեղյանը ներկաներին տեղեկացրեց, որ կանոնադրության համապատասխան դրույթների համաձայն անհրաժեշտ է իրականացնել շրջանաին կազմակերպության նախագահի և տեղեկալների ընտրություն: Շրջանային Կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում նա առաջադրեց Նորատուսի սկզբնական կազմակերպության նախագահ Անդրանիկ Հակոբյանի թեկնածությունը: Մասնակից բոլոր անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը:
Նախագաի տեղակալների պաշտոնում Դավիթ Բադոյանը առաջարկեց Սարուխանի սկզբնական կազմակերպության նախագահ Գարիկ Բադալյանի և Գավառ1 սկզբնական կազմակերպության նախագահ Էլեոնորա Մալխասյանի թեկնածությունները, ովքեր ընտրվեցին միաձայն: