Լուրեր

աճելի անակնկալներ Երևանում զբոսնող բոլոր կանանց համար

07.04.2014

 Մայրության և գեղեցկության օրվա տոնական շնչով առլեցուն են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ են հանձնվում գարնանային Երևանում զբոսնող բոլոր կանանց: Մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական հատվածներում տեղադրված՝ օրը խորհրդանշող գունազարդ տոնական մեծ զամբյուղների ծաղիկներն օրվա հոբելյարների համար են: Շնորհակալություն հայտնելով տոնին նվիրված ջերմ ու յուրօրինակ վերաբերմունքի համար՝ կանայք ու աղջիկները ուրախությամբ նկատել են, որ ցանկացած տոնական օր մայրաքաղաք Երևանում իսկական տոնախմբության է վերածվում:

← Վերադառնալ ցուցակին