Լուրեր

Ծաղիկներով լեցուն տոնական զամբյուղ՝ «Կասկադ» համալիրում

07.04.2014

 Մայրության և գեղեցկության օրը բոլոր մայրերի, տատիկների ու աղջիկների համար մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվում են տոնական տարատեսակ միջոցառումներ:
«Կասկադ» համալիրի տարածքում տեղադրված տոնական զարդարված զամբյուղից գույնզգույն վարդեր ու շնորհավորական բացիկներ են ստացել անցորդ բոլոր կանայք ու աղջիկները: Ի դեպ, ծաղիկներն ու շնորհավորանքները հաճելիորեն զարմացրել են նաև մայրաքաղաքի օտարերկրացի կին հյուրերին:
Հետաքրքրված բացելով տոնական բացիկները և ընթերցելով Տարոն Մարգարյանի կողմից օրվա կապակցությամբ իրենց ուղղված շնորհավորանքները` կանայք շտապել են շնորհակալություն հայտնել, ապա ընդգծել են, որ լավագույն շնորհավորանքը հենց այն ուշադրությունն է, որով քաղաքապետարանն ու անձամբ քաղաքապետն օրը դարձնում են իրապես տոնական:

← Վերադառնալ ցուցակին