Լուրեր

Երևանի քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են վարդերով և շնորհավորական բացիկներով

07.04.2014

 Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են հաճելի անակնկալները Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Երևանի քաղաքապետարանի գլխավոր, ինչպես նաև Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքերի «Մեկ պատուհան» գրասենյակներում քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներով և ծաղիկներով: Տոնական անակնկալը հաճելիորեն զարմացրել է կին այցելուներին, ովքեր, շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար, օգտվելով առիթից նաև իրենց անկեղծ գոհունակությունն են հայտնել՝ Երևանն օր օրի ավելի բարեկարգ ու հարմարավետ դարձնելու համար:

← Վերադառնալ ցուցակին