Լուրեր

Տոնական շնորհավորանքներ՝ Երևանի փողոցներում

07.04.2014

 Երևանցիների սիրված հանգստի գոտիներից մեկում՝ Կարապի լճում ևս ապրիլյոթյան օրը լի էր անակնկալներով ու շնորհավորանքի ջերմ խոսքերով: Երիտասարդ ժպտադեմ աղջիկները մեծ սիրով անցորդ կանանց և աղջիկներին էին փոխանցում գույնզգույն վարդեր եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական խոսքով բացիկներ: Կանանց ու աղջիկներին նվիրված մեկամսյակը, որն ավելի շատ մեծարանքի ամիս էր, համեմվում է տոնով առլեցուն տրամադրությամբ: Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար՝ կին անցորդներն ու աղջիկներն իրենց հերթին մաղթել են, որ հայ կնոջ ապրած ամեն մի օրը լինի այսքան ջերմ, անհոգ ու լիարժեք:

← Վերադառնալ ցուցակին