Լուրեր

Շնորհավորական բացիկներ և վարդեր՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից

07.04.2014

 Մայրության և գեղեցկության տոնին նվիրված բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներ և ծաղիկներ են հանձնվել նաև մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի կանանց և աղջիկներին, ինչպես նաև «Մեկ պատուհան» գրասենյակներ այցելած կին քաղաքացիներին: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետի ուշադրության համար՝ նրանք նշել են, որ նվերներ ստանալն, անշուշտ, հաճելի է, առավել ևս, երբ դրանք անսպասելի են:

← Վերադառնալ ցուցակին