Լուրեր

Ապրիլյոթյան անակնկալի արժանացան նաև կին վարորդները

07.04.2014

 Մայրության և գեղեցկության օրը հաճելի անկնկալներով էր լեցուն նաև մայրաքաղաքում երթևեկող կին վարորդների համար: Լուսացույցի կարմիր՝ «կանգ առ» լուսային ազդանշանն այս օրը, երթևեկության կարգ ու կանոն հաստատելուց զատ, հիանալի հնարավորություն էր նաև կին վարորդներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բացիկներ և ծաղիկներ նվիրելու համար: Ուշադրությունից գոհ կին վարորդները նշել են, որ դա իսկապես հաճելի անակնկալ էր և շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար:

← Վերադառնալ ցուցակին