Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ

07.04.2014

«Սիրելի մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ:

Պետականորեն նշվող այս տոնը եւս մեկ առիթ է մեր գնահատանքն ու հարգանքն արտահայտելու բոլորիս կյանքում ամենահարազատ մարդու` մոր հանդեպ, գնահատելու այն հոգեկան գեղեցկությունը, որ ամփոփված է զավակի նկատմամբ նրա վերաբերմունքի, սիրո ու ջերմության մեջ: Բոլոր ժամանակներում մայրական սերը որգեւորել է ու պաշտպանել, ուժ է տվել ու վստահություն ներշնչել, ներել ու հավատացել, ճանապարհ բացել ու աջակցել:

Եւս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` երախտագիտություն եմ ուզում հայտնել ձեզ` թանկագին մայրեր` խոնարհվելով ձեր անմնացորդ նվիրումի, չմարող սիրո եւ ջերմության առջեւ: Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն եւ բարօրություն»: 

← Վերադառնալ ցուցակին