Լուրեր

Քաղաքապետարանի անակնկալը ստացված է. տոնական տրամադրությունն ապահովված է ամբողջ մայրաքաղաքում

07.04.2014

 Բնության զարթոնքն ու կանացի գեղեցկությունը խորհրդանշող Մայրության և գեղեցկության տոնին քաղաքամայր Երևանը մեծ սիրով է պատրաստվել: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներ ու ծաղիկներ էին ստանում անցորդ բոլոր կանայք։ Փոքրիկ հայուհիները ևս ուշադրության պակաս չունեին: Բարեմաղթանքների ու շնորհավորանքների արժանացած կանանց և աղջիկների ուրախությունն ու ժպիտը սիրով էին լցրել մայրաքաղաքի առօրյան: Քաղաքապետարանի անակնկալը ստացված էր, տոնական տրամադրությունն՝ ապահովված ամբողջ մայրաքաղաքում: Կանայք, շնորհակալություն հայտնելով յուրօրինակ շնորհավորանքների համար, ընդգծել են, որ Երևանին ու երևանցիներին ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունների արդյունքում մայրաքաղաքն օրեցօր առավել գրավիչ է դառնում:

← Վերադառնալ ցուցակին