Լուրեր
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԱՐԱԳԱԾԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ
05.04.2014
Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը, որին մասնակցել է ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի 17 անդամներից 16-ը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝
1.Շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետվությունը
2. Շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն,
3.ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների հաստատում,
4.Այլ հարցեր:
Նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գասպար Գասպարյանը ներկայացրել է խորհրդի հաշվետվությունը:
Նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում տեղի ունեցած ընտրության արդյունքում միաձայն ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ է վերընտրվել Գասպար Գասպարյանը , իսկ տեղակալներ՝ Մացակ Սողոմոնյանը և Յուրա Մարգարյանը:
Նիստի օրակարգի երրորդ հարցի շրջանակներում հաստատվել է ՀՀԿ 15-րդ համագումարի ընտրված պատվիրակներին:
Նիստի օրակարգի չորորդ հարցի շրջանակներում քննարկվել են կուսակցական կազմակերպական այլ ընթացիկ հարցեր ևս: