Լուրեր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

03.04.2014

 «Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Կուսակցության գործադիր մարմինը ընդունել է հրաժարականը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացվել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն քանի որ բանակցություններ էին ընթանում Մաքսային միության հետ կապված, պետք է կազմակերպվեր ՀՀԿ միջազգային տնտեսական կոնֆերանսը, Նախագահը նրան խնդրել է որոշ ժամանակ շարունակել իր լիազորությունները: «Վարչապետն ասել է, որ սա կշռադատված որոշում է և պահի տակ կայացրած չէ: Հրաժարականը պայմանավորված է եղել անձնական պատճառներով»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ նոր կառավարության հարց չի քննարկվել:

Տիգրան Սարգսյանը գրառում է արել նաև Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

← Վերադառնալ ցուցակին