Լուրեր

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ

03.04.2014

 Տեղի է ունեցել ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը, որին մասնակցել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը:
Նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը ներկայացրել է խորհրդի հաշվետվությունը:
Այնուհետև, հաշվետվություններով են հանդես եկել նաև ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության կանանց և երիտասարդական կազմակերպության նախագահներ Ջ. Բուբուշյանն ու Ա. Օհանյանը:
Նիստի շրջանակներում տեղի ունեցած ընտրության արդյունքում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է վերընտրվել Կ. Շահգալդյանը, իսկ տեղակալներ՝ Վ. Բակլաչյանը և Կ. Մարգարյանը:
Հաշվետու նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև խորհրդի գաղափարաքարոզչական և կազմակերպչական հանձնաժողովների ձևավորման և վերջիններիս նախագահների ընտրության վերաբերյալ քննարկումներ: ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի գաղափարաքարոզչական և կազմակերպչական հանձնաժողովների նախագահներ են ընտրվել՝ համապատասխանաբար Մ. Սաֆարյանն ու Ա. Գրիգորյանը:
Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են կուսակցական կազմակերպական այլ ընթացիկ հարցեր ևս:

← Վերադառնալ ցուցակին