Լուրեր
ՀՀԿ կանանց խորհուրդը շնորհավորում է կուսակցության տարեդարձի կապակցությամբ
02.04.2014
 
							Սիրելի Հանրապետականներ,
Սրտանց շնորհավորում ենք բոլորիս մեր կուսակցության տարեդարձի կապակցությամբ: Կուսակցության ստեղծման պահից ի վեր մենք առաջնորդվել ենք հայրենասիրական գաղափարներով և միշտ  եղել ենք  ժողովրդի կողքին:
ՀՀԿ կանանց խորհուրդը խոնարհվում է ՀՀԿ ղեկավարներ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի , Անդրանիկ Մարգարյանի շիրիմների առջև, ովքեր կանգնած են եղել մեր պետականության կերտման ակունքներում:
ՈՒժ  ու եռանդ մեզ  ՀՀԿ  և  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարոությամբ իրագործելու մեր ծրագրերը`  ի փառս մեր պետականության կերտման և ի բարօրություն մեր ժոփղովրդի:
