Լուրեր

Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով եռամսյակային տվյալներով ստացվել է ավելի քան 7200 հեռախոսազանգ

02.04.2014

 Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներով քաղաքացիներն իրենց հուզող հարցերն ու առաջարկները կարող են ուղղել յուրաքանչյուր աշխատանքայի օր՝ ժամը 9:00-ից 18:00-ն:
2014թ. առաջին եռամսյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 6405 հեռախոսազանգ, որից, մասնավորապես, 2370-ը՝ մարտ ամսվա ընթացքում:
Մայրաքաղաքի բնակիչների կողմից քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 469 հարց համապատասխան ընթացք է ստացել և լուծվել:
Եռամսյակային տվյալներով՝ վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված ավելի քան 800 հեռախոսազանգից 321-ը ստացվել է նախորդ ամիս:
1-08 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում մարտի ընթացքում ստացվել է 103 հեռախոսազանգ: Թեժ գծերի հեռախոսահամարներով ստացված բոլոր հարցերը անմիջապես ընթացք են ստացել և կարգավորվել:

← Վերադառնալ ցուցակին