Լուրեր
Մեկնարկեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով
29.03.2014
Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով:
Հիշեցնենք, որ համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են գալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք :