Լուրեր
Մարտի 29-ին տեղի կունենա ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով
28.03.2014

Սույն թվականի մարտի 29-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով:
Զեկույցներով հանդես են գալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը,պաշտոնատար այլ անձինք :
Սկիզբ ժամը 10:30