Լուրեր
Տեղի են ունեցել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության «Գյումրի-2» շրջանային կազմակերպության սկզբնական կազմակերպությունների ժողովները
25.03.2014

Մարտի 24-25-ին տեղի են ունեցել ժողովներ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության հետևյալ սկզբնական կազմակերպություններում՝ 1,3,4,10,11,15,18,19: Ընտրվել են նշված սկզբնական կազմակերպությունների նախագահներ և տեղակալներ: Ներկաներն առաջադրել են հետևյալ թեկնածուներին որպես ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակներ. Նաիրա Թադևոսյան 3-րդ սկզբնական կազմակերպությունից, Արթուր Ղազարյանին և Սամվել Մուրադյանին 4-րդ սկզբնական կազմակերպությունից, Հակոբ Մելքոնյանին և Մանվել Մարտիրոսյանին 1-ին սկզբնական կազմակերպությունից, Վահե Թագվորյանին և Գեղանուշ Թումասյանին 10-րդ սկզբնական կազմակերպությունից, Սահակ Մինասյանին և Զարիկ Համբարձումյանին 11-րդ սկզբնական կազմակերպությունից, Գագիկ Կարապետյանին և Կարինե Ավդալյանին 15-րդ սկզբնական կազմակերպությունից, Ռաֆիկ Քոթանջյանին 18-րդ սկզբնական կազմակերպությունից և Անահիտ Գասպարյանին 19-րդ սկզբնական կազմակերպությունից: