Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

21.03.2014

Մարտի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելո մասին որոշման նախագծում ընդգրկվել է 5 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 91 հարց, միջազգային 18 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 24-27-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն մարտի 24-ի ԱԺ նիստում: 

← Վերադառնալ ցուցակին