Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «ՀՊՃՀ» սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

18.03.2014

 Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «ՀՊՃՀ»    սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը, որը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Միշա Սիմոնյանը: Նիստին ներկա էին Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը և Վանաձորի շրջանային խորհրդի նախագահ Սամվել Դարբինյանը: Միշա Սիմոնյանը ներկայացրել է հաշվետվություն հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների մասին:  «ՀՊՃՀ» սկզբնական կազմակերպության նախագահ ընտրվեց Արմեն Խառատյանը, տեղակալներ՝ Արամ Ռամազյանը և Էդիկ Հարոյանը:Օրակարգի 3-րդ հարցի շրջանակներում ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակներ ընտրվեցին Արմեն Խառատյանը և Աննա Եղոյանը: Այնուհետև քննարկումներ եղան տարբեր թեմաների շուրջ:

← Վերադառնալ ցուցակին