Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին
14.03.2014

Մարտի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջպետական, միջխորհրդարանական կապերի զարգացման եւ ընդլայնման հարցեր, երկուստեք նշվեց, որ փոխհարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա: ԱԺ նախագահը ընդգծեց երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը: Կարեւորվեց առեւտրատնտեսական ու մշակութային կապերի զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: