Լուրեր

Քաղաքապետը ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի մշակութային միջոցառմանը

13.03.2014

 Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ԲՈՒՀ-ի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի հրավերով ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառմանը: Մշակութային միջոցառման շրջանակում ներկաներին երգերի և պարերի իրենց կատարումներով ողջունել են Ռոստովի համալսարանի ուսանողները:
Երևանի և Ռոստովի բուհերի ռեկտորներն իրենց ողջույնի խոսքում ընդգծել են, որ երկու համալսարանների միջև հաստատված համագործակցությունն արդեն շուրջ յոթ տարվա պատմություն ունի և այն իսկապես արդյունավետ է ու տարեցտարի ավելի է ամրապնդվում: Փոխայցերից ու համատեղ փոխշահավետ ծրագրերից զատ, երկու համալսարանները նաև գործակցության այլ ձևաչափերով ևս սերտորեն համագործակցում են, որոնցից մեկն էլ այս օրերին անցկացվող Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերն են Հայաստանում: Նույն ձևաչափով Ռոստովում ևս կազմակերպվում են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի օրեր:

← Վերադառնալ ցուցակին