Լուրեր

Տեղի են ունեցել ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության Ագարակի, Մեղրիի, Սիսիանի շրջանային կազմակերպությունների մի շարք ս/կ-ների հաշվետու ժողովներ

12.03.2014

Սույն թվականի մարտի 12-ին տեղի են ունեցել ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության Երիտասարդների խումբ սկզբնական կազմակերպության, ՀՀԿ Մեղրիի շրջանային կազմակերպության Էլցանց սկզբնական կազմակերպության, ՀՀԿ Սիսիանի շրջանային կազմակերպության թիվ 3,4, Աշոտավանի, Շաքիի սկզբնական կազմակերպությունների և ՀՀԿ Գորիսի շրջանային կազմակերպության մի շարք սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովները:
Օրակարգի թեման եղել է.
1.Սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունը 2013 թվականին կատարած աշխատանքների մասին
2. Սկզբնական կազմակերպությունների նախագահների և տեղակալների ընտրություն
3.ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրություն
4.Այլ հարցեր:
ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության Երիտասարդական խումբ սկզբնական կազմակերպությունից պատվիրակ է ընտրվել Ծաղի Վարդանյանը,ՀՀԿ Մեղրիի շրջանային կազմակերպության Էլցանց սկզբնական կազմակերպությունից՝ Լուսինե Մկրտչյանը:

← Վերադառնալ ցուցակին