Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության Կենտրոն 4 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը
12.03.2014

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության Կենտրոն 4 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը, որը վարել է սկզբնական կազմակերպության նախագահը՝ Մասիս Տեր-Ավետիսյանը, ով վարընտրվել է որպես սկզբնական կազմակերպության նախագահ, իսկ նրա տեղակալներ ընտրվել են Լիլիթ Ավետիսյանը և Անդրանիկ Զաքարյանը: Ներկաները որպես ՀՀԿ 15 համագումարի պատվիրակներ առաջադրեցին և հաստատեցին Մասիս Տեր-Ավետիսյանին, Ա. Գաբրիելյանին և Ա. Ավետիսյանին: Ժողովի ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր, ինչպիսիք են օրինակ կազմակերպել տարբեր միջոցառումներ՝ մասնավորապես նվիրված կանանց և մայրության տոներին: