Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը
11.03.2014

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Խեչյանը, ով ներկաներին է ներկայացրել 2013 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ներկաները քվեարկեցին և որպես սկզբնական կազմակերպության նախագահ ընտրեցին Հ. Խաչյանին, իսկ տեղակալներ՝ Գ. Մկրտումյանին և Գ. Մելքումյանին, ինչպես նաև սկզբնական կազմակերպության անդամների առաջարկությամբ ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակ առաջադրվեց սկզբնական կազմակերպության նախագահը: