Լուրեր
ՀՀ համայնքներում 2014թ. մարտի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները
10.03.2014
2014թ. մարտի 9-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել` 40 համայնքներում՝ համայնքի ղեկավարի և 43-ում՝ ավագանու անդամի ընտրություններ:
Համայքների ղեկավարների ընտրությունների արդյունքում հաղթող են ճանաչվել ՀՀԿ անդամ 28 թեկնածուներ, ինչպես նաև 8 անկուսակցականներ, որոնցից 6-ն ընտրվել են ՀՀԿ աջակցությամբ: ԲՀԿ և ՀՅԴ կուսակցություններից վերոնշյալ ընտրություններում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար թվով 3 և 1 թեկնածուներ:
Ավագանու ընտրություններում հաղթողների մեծամասնությունը ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներն են: