Լուրեր

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժին

10.03.2014

 Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը: Բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ գրադարանի հարկի տակ «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի բացումը լավ նվեր է հատկապես ֆրանսալեզու ընթերցասեր հասարակայնության և ֆրանսերենը նոր ուսումնասիրել պատրաստվողների համար, ովքեր բնօրինակով ֆրանսերեն անընդհատ թարմացվող գեղարվեստական և մասնագիտական գրականություն ընթերցելու լայն հնարավորություն կունենան: Քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտապես աջակցել կրթամշակութային օջախներին:
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը իր գոհունակությունն է հայտնել Երևանի քաղաքապետարանին մշտական աջակցության համար և համոզմունք հայտնել, որ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ կլինի:

← Վերադառնալ ցուցակին