Լուրեր
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նկարիչների միությունում բացվել է Շահեն Ասլանյանի անհատական ցուցահանդեսը
07.03.2014

Նկարիչների միությունում բացվել է ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Շահեն Ասլանյանի անհատական 2-րդ ցուցահանդեսը, որը հեղինակը, Կանանց միջազգային օրվան ընդառաջ, նվիրել է բոլոր կանանց և աղջիկներին:
«Հոգեվիճակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Շնորհավորելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ մայրաքաղաքում թևածող մշակութային գարունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակելու է հագեցած լինել տարբեր միջոցառումներով:
Ցուցահանդեսի հավաքածուն ներառել է ավելի քան 40 աշխատանք, որոնք ստեղծվել են վերջին ամիսների ընթացքում: